‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանի ահաբեկչությունը’

1151

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները՝ կոչ անելով կազմակերպության անդամ երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել։

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու զոհվածների ընտանիքներին, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Միեւնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը ակնարկել է, որ ԻԻՀ իշխանությունները պետք է հետեւողական լինեն մարդու իրավունքների իրացման հարցում:

«Բոլոր երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում, բայց միաժամանակ չմոռանան համաշխարհային համայնքին միավորող ունիվերսալ իրավունքների ու արժեքների պահպանման անհրաժեշտության մասին»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թեհրանում այաթոլլա Խոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների երկու խմբերի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 42 մարդ վիրավորվել է։

 

Նախորդ հոդվածը‘Ճապոնացին 45 տարվա հետապնդումից հետո ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հյուսիսային շրջաններում երկրաշարժ է զգացվել ‘