‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել հարգել հրադադարը’

706

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել իրականացնել պայմանավորվածությունները կրակի դադարեցման վերաբերյալ, և զերծ մնալ բռնությունից, ըստ РИА Новости-ի՝ ասվում է երկուշաբթի ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

 «Պան Գի Մունը բոլոր կողմերին կոչ է անում հարգել հրադադարի մասին համաձայնագիրը, զերծ մնալ հետագա բռնությունից և շարունակել երկխոսությունը՝ խաղաղ քաղաքական կարգավորմանը շուտ հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Համաձայն փաստաթղթի՝ Գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կիսելով նրա մտահոգությունը՝ հակամարտության գոտում վերջին օրերին իրավիճակի սրացման կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Մեր պայքարն իշխող քաղաքական ուժի դեմ չի հակասում բանակին աջակցելու մեր պատրաստակամությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ոչ սթափ վիճակում գտնվող սերժանտից կաշառք պահանջած ՃՈ տեսուչը ձերբակալվել է’