ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը համարում է, որ անհրաժեշտ է անհապաղ համաշխարհային շուկա վերադարձնել Ռուսաստանի և Ուկրաինայի սննդամթերքն ու պարարտանյութերը, ինչպես նաև բաց պահել գլոբալ առևտուրը։
Գլխավոր քարտուղարի տեսաուղերձը տարածվել է երկուշաբթի, միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ պարենային անվտանգության խնդիրների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովի ընթացքում։
«Դա ենթադրում է անհապաղ համաշխարհային շուկաներ վերադարձնել Ուկրաինայի սննդամթերքը, ինչպես նաև Ռուսաստանի սննդամթերքն ու պարարտանյութերը, և բաց պահել գլոբալ առևտուրը»,- նշել է Գութերիշը։
Փոխանցում է tass.ru-ն։