ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չեղարկել Աֆղանստանում կանանց կրթության արգելքը

46

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման որոշման կապակցությամբ՝ արգելել կանանց այցելել բուհեր և դպրոցների միջին ու բարձր դասարաններ, և հորդորել է չեղարկել այդ արգելքը։

«Ժամանակն է վերջ դնելու բոլոր խտրական օրենքներին ու պրակտիկաներին, որոնք խոչընդոտներ են ստեղծում կրթություն ստանալու հնարավորության համար։ Ես «Թալիբանին» կոչ եմ անում չեղարկել Աֆղանստանում կանանց և աղջիկների կրթություն ստանալու  վրդովեցուցիչ և կործանարար արգելքը»,- գրել է նա երեքշաբթի Twitter-ում։

2021 թ․ սեպտեմբերին վերահսկողություն սահմանելով Աֆղանստանի ողջ տարածքում՝ «Թալիբան» շարժման կողմնակիցները սկսեցին տարբեր, իրենց ասելով՝ ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կանանց և աղջիկների համար՝ դա բացատրելով պետությունում «համապատասխան իսլամական միջավայր» ստեղծելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, նրանք լուծարեցին գրեթե 20 տարի գոյություն ունեցող կանանց գործերի նախարարությունը՝ դրա փոխարեն ստեղծելով իսլամական կոչման, կողմնորոշման, բարօրության թելադրման և դատապարտելին արգելող նախարարություն, ինչպես նաև կին հաղորդավարներին պարտավորեցրին  հիջաբ կրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլիև․ Ղարաբաղում հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությամբ
Հաջորդ հոդվածըԲեյլը գոլֆի պրոֆեսիոնալ կարիերա է սկսում