‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել ի պաշտպանություն ԶԼՄ-ների ազատության’

782

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել ի պաշտպանություն լրագրողների ազատության ապահովման՝ Ուկրաինայի իրադարձությունների անաչառ լուսաբանման համար: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նա մեկնաբանել է ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ Կիևի հրապարակած ցուցակը, որոնց արգելվելու է մուտքն Ուկրաինա: «Գլխավոր քարտուղարը հանդես է գալիս լրագրողների համար լիակատար ազատության պաշտպանությամբ, ինչն անչափ կարևոր է անաչառ լրատվություն հաղորդելու համար»,- ասել է Դյուժարիկը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի կազմած ցուցակում  են հայտնվել ռուսաստանյան լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, այդ թվում՝ «Первый канал», «РТР-Планета», «НТВ-Мир», «Россия», «Россия1»,  «Россия24»,  НТВ, ТВЦ, Russia Today, Life News և այլ լրատվամիջոցների լրագրողներն ու ղեկավարությունը: Այդ ցուցակում հայտնված՝ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, որը նաև «Պոստսկրիպտում» հեռուստածրագրի վարողն է, այս գործողությունն անվանել է «անհեթեթ ու հիստերիկ»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան խաղի տոմսերը հայ երկրպագուների համար կարժենան 33,5 եվրո’
Հաջորդ հոդվածը‘ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, բայց պաշտոնական հայտարարություն չի եղել’