‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է այն երգը, որն իրեն հիշեցնում է երջանկության մասին. Տեսանյութեր’

1110

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է այն երգը, որն իր մոտ ասոցացվում է երջանկության հետ. դա ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերի «Signed, Sealed, Delivered, I’m Yours» երգն է: Այս հայտարարությունը գլխավոր քարտուղարն արել է մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը:

Պան Գի Մունը  2009 թվականից ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերի այդ հիթն ընդգրկել է «ամենաերջանիկ երգերի» ցանկում, որը կազմել են ՄԱԿ-ը և MixRadio ինտերնետ կայքը: Այդ ցանկում են ընդգրկված նաև Ջեյմս Բրաունի «I Feel Good», Ջոն Լենոնի «Imagine» երգերը, ինչպես նաև այլ հանրահայտ ստեղծագործություններ:

Մարտի 20-ին Երջանկության միջազգային օրը  նշվում է 2013 թվականից: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով, որն ընդունվել է 2012 թ. հուլիսի 12-ին, Բութանի նախաձեռնությամբ: Տոնն այն գաղափարն է տարածում, որ երջանկության ձգտումը մեր մոլորակի բոլոր մարդկանց ընդհանուր ցանկությունն է: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Օջալանը պատրաստ է հաշտության պլան ներկայացնել Անկարային’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Քամելեոնների ժամանակը, կամ` խեղճ իմ «պահանջատեր» Հայաստան’