‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետություններին է վերապահել Պաղեստինի հարցը ինքնուրույն որոշելու իրավունքը ‘

1033

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չի մեկնաբանելու Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Շվեդիայի որոշումը, որովհետև համարում է, որ այդ հարցը՝ համաշխարհային կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության առանձին գործն է: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, պատասխանելով ТАСС-ի հարցին, գլխավոր քարտուղարի այդ դիրքորոշումն է  ներկայացրել նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:

«Գլխավոր քարտուղարը, բնականաբար, տեղյակ է Շվեդիայի որոշման մասին: Բայց, կրկին, անդամ-պետությունները իրենք են ընդունում  այդպիսի որոշումներ, և նա չի մեկնաբանում դրանք»,- ասել է Դյուժարրիկը:
Հոկտեմբերի 30-ին շվեդական կառավարությունը ճանաչել է Պաղեստինը որպես պետություն: ԵՄ անդամ երկրներից՝ Շվեդիան դարձավ առաջինը, որը ճանաչել է Պաղեստինը:
Ի նշան բողոքի, Իսրայելը որոշել է հետ կանչել իր դեսպանին Շվեդիայից: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Շվեդիայի որոշումը, ասելով, որ՝ «մերձարևելյան քաղաքականությունը՝  IKEA-ի կահույքի պատրաստումից շատ ավելի բարդ է»:
Պաղեստինը պետություն է հռչակվել 1988թ նոյեմբերի 15-ին՝ Ալժիրում կայացած Պաղեստինի Ազգային խորհուրդի արտահերթ նիստի ժամանակ: Պաղեստինյան պետության ճանաչումը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան դե-ֆակտո ընդունել է 2012թ: 26 տարվա ընթացքում, որպես պետություն Պաղեստինը ճանաչել են 134 երկրներ, սակայն դրանց մեջ չի եղել ԵՄ անդամ ոչ մի երկիր: Միաժամանակ, եվրոպական բազմաթիվ երկրներում Պաղեստինը ունի դիվանագիտական առաքելություններ:

Նախորդ հոդվածը‘Մեսսիի, Նեյմարի և Մասկերանոյի առանձնահատուկ բասկետբոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արևելյան մարտարվեստների կենտրոնի բացումը՝ Երեւանում. (Տեսանյութ)’