Գութերիշ․ Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը

365

Միջազգային հանրությունը պետք է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, սպառազինության այդ տեսակը պետք է անցնի պատմության գիրկը, կիրակի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը։

«Մեր աշխարհը միջուկային զենքին պատանդ է բավական երկար ժամանակ։ Մահվան այդ սարքերը չեն երաշխավորում ո՛չ հաղթանակ, ո՛չ անվտանգություն, դրանք նախատեսված են միմիայն ավերածությունների համար։ Եկեք ապահովենք, որ միջուկային զենքի փորձարկումները դադարեն ընդմիշտ, և միջուկային զենքը պատմության գիրկն ուղարկենք մեկընդմիշտ»,- գրել է նա Twitter-ում։

Օգոստոսի 29-ին նշվում է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2009 թ․ դեկտեմբերի 2-ին, Ղազախստանի նախաձեռնությամբ։ Ամսաթվի ընտրությունը կապված է 1991 թ․ օգոստոսի 29-ին աշխարհի խոշորագույն՝ Ղազախստանում Սեմիպալատինսկի միջուկային հրաձգարանի փակման հետ։ Այդ օրը նշվում է 2010 թվականից ի վեր ամեն տարի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ԶԱԷԿ կժամանի այս շաբաթ
Հաջորդ հոդվածըԵԱ․ Մարիա Գեւորգյանը հաղթեց եւ միանձնյա երկրորդն է