‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Մյանմայի իշխանություններին կոչ է արել վերանայել Reuters-ի լրագրողների դեմ կայացված դատավճիռը՝ այն համարելով անընդունելի:
Գուտերիշը հիշեցրել է, որ արտահայտման և տեղեկատվության ազատությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հանրության անկյունաքարն է: «Անընդունելի է, որ այդ լրագրողները դատապարտվել են Ռակհայն նահանգում ռոհինջա ազգության նկատմամբ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների մասին իրենց հրապարակումների համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Սեպտեմբերի 3-ին Մյանմայի դատարանը Reuters-ի երկու լրագրողների դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով: Լրագրողներին ձերբակալել են 2017 թ. դեկտեմբերին: Իրենց աշխատանքի ընթացքում լրագրողները լուսաբանել են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ Ռակհայն նահանգում ռոհինջա մուսուլմանական ազգության վիճակի մասին:
Փոխանցում է tass.ru-ն:
‘