‘ՄԱԿ-ի Գխլավոր Վեհաժողովն Անվտանգության խորհրդի անդամներ է ընտրում’

641

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը սկսել է ընտրել 2013-2014թթ. Ժամանակահատվածի համար Անվտանգության խորհրդի նոր անդամների: Ընդհանուր առմամբ, ԱԽ-ը բաղկացած է 15 անդամ-երկրներից, որոնցից հինգը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա) Խորհրդի մշտական անդամներն են, մնացած 10-ին ընտրում է Վեհաժողովը՝ տարեկան հինգական անդամ:

Այս անգամ նախատեսված է, որ տեղերից մեկը կտրվի Աֆրիկային, որը ներկայումս ներկայացնում է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, մեկը՝ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, որը ներկայացնում է Հնդկաստանը, ինչպես նաեւ լատինաամերիկյան երկրներին եւ արեւմտաեվրոպական երկրներին կհատկացվի երկու տեղ, որոնք այժմ զբաղեցնում են Գերմանիան եւ Պորտուգալիան:

Ոչ մշտական անդամների հինգ տեղերին հավակնում են Ռուանդան, Արգենտինան, Բութանը, Կամբոջան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Ֆինլանդիան եւ Լյուքսեմբուրգը:

Թեկնածուներից յուրաքանչյուրն ԱԽ անդամ դառնալու համար պետք է հավաքի ՄԱԿ-ի երկրների ընդհանուր թվի երկու-երրորդը:

 

Լուսանկարը՝ © AFP/ Don Emmer

Նախորդ հոդվածը‘Հունաստանում անկարգությունների ժամանակ 100 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականին’