ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի

244

Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի՝ այդպիսով դառնալով ամենամեծ կորուստը միջազգային կազմակերպության համար։

Այդ մասին ասված է  ինչպես ՄԱԿ-ի կառույցներում, այնպես էլ ինքնուրույն գործող հիմնական մարդասիրական գերատեսչություններին միավորող Միջգերատեսչական մշտական կոմիտեի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Հոկտեմբերի 7-ից բազմաթիվ հումանիտար աշխատակիցներ են զոհվել, այդ թվում՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության 88 աշխատողներ։ Սա ամենախոշոր կորուստն է, որ կրել է ՄԱԿ-ը մի հակամարտության ընթացքում։ Մենք կրկին կողմերին կոչ ենք անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները և մարդու իրավունքները»,- նշված է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադենոմ Գեբրեյեսուսը, ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և այլք։

Նախորդ հոդվածըԳազայում ցամաքային գործողություններից ի վեր զոհվել է 30 իսրայելցի զինվոր
Հաջորդ հոդվածըՔաղաքական ռազմավար․ Նախագահական ընտրապայքարում Բայդենի մասնակցությունը նպատակահարմար չէ