‘
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Անվտանգության խորհրդին կոչ է արել Միջազգային քրեական դատարանին փոխանցել Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործը:
Փետրվարին ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում ասվում է, թե Հյուսիսային Կորեայի շատ բնակիչներ ենթարկվում են «աննկարագրելի սարսափների»: Հանձնաժողովը սպանությունների, խոշտանգումների, սեռական բռնությունների, քաղաքական հալածանքների և զնագվածային սովահարության բազմաթիվ օրինակներ է բերում: Մարդու իրավունքների այդ բոլոր խախտումները միտված են բնակչության նկատմամբ համատարած հսկողություն սահմանելուն:
ԿԺԴՀ ղեկավարությունը մշտապես հերքում է երկրում համակենտրոնացման ճամբարների և մարդու իրավունքների այլ խախտումների առկայությունը:
Չինաստանն ու Ռուսաստանը քվեարկել են Հյուսիսային Կորեայի գործը Հաագայի միջազգային դատարանին հանձնելու դեմ: ԱՄՆ-ը կողմ է քվեարկել:
Մայիսին Ռուսաստանն ու Չինաստանը վետո էին դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որով Միջազգային դատարանին առաջարկվում էր հետաքննել հնարավոր ռազմական հանցագործությունները Սիրիայում: Փոխանցում է BBC-ն:
‘