‘ՄԱԿ-ի հանձնակատար. Ասադը մասնակից է Սիրիայում ռազմական հանցագործություններին’

1258

ՄԱԿ-ը ծանրակշիռ ապացույցներ ունի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատասխանատվություն է կրում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործած հանցանքների համար, որոնք կատարվել են երկրի տարածքում՝ զինված հակամարտության ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Նավի Պիլայը: Նա չի մանրամասնել, թե ինչ ապացույցների մասին է խոսքը՝ հայտարարելով, որ այդ փաստաթղթերն իր սեյֆում են և կհրապարակվեն միայն դատարանում: «Լուրջ ապացույցներ են ստացվել, կան փաստեր, որոնք մատնացույց են անում լուրջ հանցագործություններ, ռազմական հացագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ: Այդ ապացույցները հաստատում են, որ դրանց պատասխանատվությունը կրում է երկրի բարձրագույն իշխանությունը, այդ թվում՝ երկրի ղեկավարը»:

Նախագահ Ասադի և նրա շրջապատի դեմ նման մեղադրանքներ հնչել են նաև նախկինում՝ ապստամբների և նրանց աջակցող պետությունների ներկայացուցիչների կողմից: «Պիլայն արդեն վաղուց է նման հիմարություններ ասում, այնպես որ՝ մենք նրան չենք լսում»,- հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեկդադը:

ՄԱԿ-ի հանձնակատարը նաև նշել է, որ հանցանքներ գործել է նաև սիրիական ընդդիմությունը, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մորեխների հարձակում ցորենի արտի վրա. «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության պատասխանը վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’