‘
Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն անիրագործելի է: Նման հայտարարությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի արդյունքում հանդես է եկել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:
Նա ընդգծել է, որ ժնևյան պայմանավորվածությունները մնում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված գործողությունների հիմք:
Բրահիմին նաև հայտարարել է, որ Սիրիան մասերի է բաժանվում և կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել:
Մինչ այդ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի Բրահիմիի նոր առաջարկությունները: Նրա խոսքով, Բրահիմին առաջարկել է «5 կամ 6 կետեր, որոնք, իր կարծիքով, կարող են դառնալ Սիրիայի վերաբերյալ բանաձևի բովանդակություն»: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
‘