ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ Կիպրոսյան խնդրի կարգավորման համար ծանր ժամանակներ են վրա հասել

744
Treasury Secretary Janet Yellen speaks during a House Financial Services Committee hearing, Thursday, Sept. 30, 2021 on Capitol Hill in Washington. (Al Drago/Pool via AP)

Կիպրոս կղզում խաղաղ գործընթացներն այսօր ծանր ժամանակներ են ապրում, քանի որ կողմերի դիրքորոշումները վերջերս ավելի են հեռացել։

Այդ մասին Նիկոսիայում  բրիտանական The Economist ամսագրի կազմակերպած համաժողովում հայտարարել է Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց և կղզում ՄԱԿ-ի խաղաղարար զորախմբի ղեկավար Էլիզաբեթ Սպեհարը, որի լիազորությունները շուտով ավարտվում են։

«Այժմ չափազանց ծանր ժամանակներ են սկսվել Կիպրոսի խաղաղ գործընթացի համար։ Ջանքերը շարունակվում են, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ինքը չի նահանջելու այդ նպատակից, սակայն 2017 թ․ հուլիսից բանակցություններ, ըստ էության, տեղի չեն ունեցել»,- ասել է կանադացի դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի վերջին Գութերիշը նոր գագաթնաժողով էր կազմակերպել Ժնևում, իսկ սեպտեմբերին հանդիպում է անցկացրել Կիպրոսի համայնքների առաջնորդների հետ։ «Թեև այդ հազվադեպ հանդիպումները երկխոսության հնարավորություն են ընձեռել, սակայն դրանք որևէ առաջընթաց չեն ապահովել, ինչը թույլ կտար վերադառնալու առարկայական բանակցությունների»,- ասել է Սպեհարը՝ հավելելով, թե «վերջին ամիսներին կողմերի դիրքորոշումներն ավելի են հեռացել միմյանցից»։

Կանադացի դիվանագետը նշել է, որ թեև կղզում ռազմական գործողություններ չկան, այնուհանդերձ՝ խաղաղություն նույնպես չկա, քանի որ հակամարտությունն ինքնին շարունակվում է, և քաղաքական բևեռացումը խորանում է, ընդ որում՝ ոչ միայն հունական և թուրքական համայնքների միջև, այլև հենց այդ համայնքների ներսում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիային հարվածներ հասցնելու մասին լուրերը
Հաջորդ հոդվածըՉիլիի սենատը չի պաշտպանել նախագահի իմպիչմենտը «Պանդորայի դոսիեի» պատճառով