‘ՄԱԿ-ի ներկայացուցիչ. Սիրիային սպառնում է Սոմալիի ճակատագիրը ‘

627

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին մտահոգություն է արտահայտել, թե Սիրիայի իրավիճակը կարող է զարգանալ սոմալիական սցենարով: Լոնդոնում արաբերենով լույս տեսնող «Ալ-Հայաթ» պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո առաջացած իշխանության վակուումը կարող են լրացնել զինված գրոհայինները, ինչը կհանդեցնի երկրում անիշխանության:

Նշենք, որ Աֆրիկայի հյուսիսում գտնվող Սոմալին արդեն տասյակ տարիներ ի վեր փաստացի մասնատված է միմյանց դեմ հակամարտող տարբեր խմբավորումների միջեւ:

Նախորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ի նախագահը հաստատել է, որ կապ է հաստատել Ռոնալդուի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդո. Լավագույնն այս տարի Մեսին եւ Մոուրինյոն են ‘