‘
ՄԱԿ-ի փախստականների և երեխաների(ՅՈՒՆԻՍԵՖ) հարցերով գործակալությունները հայտնել են, որ սիրիացի փախստականների շարքում երեխաների թիվը հասել է մեկ միլիոն «ամոթալի նիշին»: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր լքել են Սիրիայի սահմանները: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաշվարկներով՝ ևս երկու միլիոն երեխաներ գտնվում են, այսպես կոչված՝ տեղահանվածների շարքերում, այսինքն՝ նրանց, ովքեր լքել են իրենց տները, սակայն առայժմ երկրի սահմաններում են: Փորձագետների կարծիքով՝ երեխաները կազմում են Սիրիայի փախստականների մոտավորապես կեսը, ընդ որում՝ դրանց երեք քառորդը մինչև 11 տարեկան երեխաներ են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘