‘ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատարը կհանդիպի Բաշար Ասադի հետ’

591

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին այսօր Դամասկոսում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես տեղեկացնում են դիվանագիտական աղբյուրները, Բրահիմին վերջին անգամ Դամասկոս է այցելել անցյալ տարվա դեկտեմբերին: Այս այցի ընթացքում նա, նոյեմբերի 23-ին սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Ժնևում կայանալիք համաժողովի կազմակերպման շրջանակներում, մի շարք հանդիպումներ կունենա մերձավորարևելյան պետությունների ղեկավարների հետ, փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘2012-ը ռեկորդակիր է ահաբեկչական գործողությունների և դրանց զոհերի թվով’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը դժգոհել է Եվրախորհրդարանի բանաձեւից ‘