‘
ՄԱԿ-ի տվյալներով, վերջին շրջանում բազմաթիվ երկներում դիտվում է ՄԻԱՎ վարակի զգալի անկում, եւ վիրուսակիրների թվում ավելի շատ մարդիկ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:
ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հարցով միացյալ ծրագիրը այս ցուցանիշն արդեն պատմական է համարում: Վարակման ամենանշանակալի անկումը դիտվում է աֆրիկյան երկրներում: Օրինակ, Մալավիում եւ Բոտսվանայում վարակվածների թիվը կրճատվել է ավելի քան 70 տոկոսով: Միեւնույն ժամանակ, անընդհատ բարելավվում է բուժսպասարկման որակը, եւ այսօր արդդեն իմունային անբավարարության վիրուսով վարակվածներն ստանում են անհրաժեշտ դեղամիջոցները:
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրների միայն կեսին է ճիշտ ախտորոշում տրվել, իսկ վարակի աստիճանը դեռեւս բավական բարձր է մնում Արեւելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
‘