ՄԱԿ ՄԻԽ նախկին փորձագետ․ ՆԱՏՕ-ն հանցավոր կազմակերպություն է

444

Հյուսիսատլանտյան դաշինքը վերածվել է հանցավոր կազմակերպության, որը վտանգ է ներկայացնում մարդկությանը և պետք է չեզոքացվի։

Այսպիսի տեսակետ է արտահայտել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը։

«ՆԱՏՕ-ն արժանի է, որ անվանվի հանցավոր կազմակերպություն։ Բայց հիմա ամենակարևորը ոչ թե նրան դատելն է՝ գործած ռազմական հանցագործությունների համար, այլ այդ վտանգը չեզոքացնելը»,- գրել է նա չինական Global Times-ում հրապարակված հոդվածում։

Դե Զայասը նշել է, որ անցյալ դարի 90-ական թվականներից դաշինքը «ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ոճրագործություններ է կատարել», ուստի ՆԱՏՕ-ն պետք է դիտարկել որպես «մեր կենսաբանական տեսակի գոյության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքը»։ Նա շեշտել է, որ սկզբում՝ 1949 թ․, երբ այդ կազմակերպությունն ստեղծվեց, դեռ հանցավոր չէր։ «1997 թվականից հետո ՆԱՏՕ-ն աստիճանաբար սկսեց փոխվել՝ «պաշտպանական» դաշինքից վերածվելով աշխարհաքաղաքական հրեշի, որը փորձում է ստրկացնել ամբողջ աշխարհը»,- հավելել է դե Զայասը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի միջադեպը
Հաջորդ հոդվածըԳործարքը դադարեցնելու մասին Մոսկվան ծանուցել է Անկարային, Կիևին և ՄԱԿ-ին