ՄԱԿ-ն ուժեղացնելու և արդիականացնելու կարիք կա

114

«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները անհրաժեշտ են համարում ուժեղացնել և արդիականացնել ՄԱԿ-ը, որպեսզի վերջինս ավելի արդյունավետ գործի գլոբալ մարտահրավերների պայմաններում։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով միջազգային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, հայտարարել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս հօգուտ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդարձակման՝ ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր անդամներով։

Ներկա պահին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունենում Նյու Յորքում, սեպտեմբերի 20-26-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀանրաքվեի ժամանակ Զապորոժիեի մուտքը կվերահսկվի
Հաջորդ հոդվածըՀաջողվել է դուրս բերել շրջափակումից