‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտարարել է, որ ծրագրել է ԿԺԴՀ շուրջ իրավիճակի կարգավորմանը ներգրավել կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Պան Գի Մունին:
«Ես մտադիր եմ կապվել Պան Գի Մունի հետ: Իմ մարդիկ արդեն կապվել են նրա նախկին թիմի մի քանի անդամների հետ: Ես իսկապես հուսով եմ, որ նրա խորհուրդներն ու գիտելիքները կօգնեն ինձ այս իրավիճակում»,- ասել է Գութերեշը РИА Новости-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ համաշխարհային կազմակերպության նախկին ղեկավարը չի զբաղեցնի որևէ պաշտոն: «Պան Գի Մունին պաշտոն պետք չէ: Պան Գի Մունն անհատականություն է, որի նշանակալիությունն ընդունում են բոլորը: Ես համոզված եմ, որ նրա ձեռնարկած ցանկացած նախաձեռնություն կողջունվի»,- ընդգծել է Գութերեշը:
Հարավային Կորեայի ԱԳՆ նախկին ղեկավար Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2007 թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘