‘ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ. Քոբանիում ԻՊ-ն քիմիական զենք է կիրառել’

867

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները  քուրդ աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Քոբանի քաղաքը հրետակոծել են քիմիական  մարտական արկերով: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին: Նրա խոսքով՝ այդ առթիվ ինքը խնդրել է, որ ՄԱԿ-ն ուշադրություն դարձնի իսլամիստների կողմից թունավոր նյութերի կիրառմանը:

«Վերջին անգամ ԻՊ-ն քիմիական զենք էր կիրառել սիրիական Այն-էլ-Արաբ քաղաքի դեմ. ԻՊ-ն հրետակոծել էր քաղաքը քիմիական նյութով լիցքավորված արկերով, ինչը բնակիչների շրջանում զոհերի պատճառ էր դարձել»,- ասել է դիվանագետը:

Ջաաֆարին վրդովմունք է հայտնել այն առթիվ, որ այն երկրները, որոնք սիրիական կառավարությանը մեղադրում էին քիմիական զենք, ինչպես նաև քլոր կիրառելու մեջ, նույնիսկ հարկ չեն համարել կոչ անելու, որ հետաքննություն անցկացվի ահաբեկիչների կողմից թունավոր նյութեր և արգելված զինամթերք օգտագործելու վերաբերյալ հաղորդումները ճշտելու ուղղությամբ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ուրուգվայի նախագահն առաջարկել է բանտերից ազատել տարեց կալանավորներին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Քադաֆիի ընտանիքն ուզում է վերադառնալ Լիբիա’