‘ՄԱԿ. Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 30 հազարի ‘

636

Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 30 հազարի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

«Սիրիայում հակամարտությունը վերջին շրջանում ավելի կատաղի է դարձել: Դրա հետեւանքո շուրջ 30 հազար մարդ է զոհվել», — ասել է Ֆելթմանը՝ Մերձավոր Արեւելքին նվիրված ԱԽ նիստի ժամանակ:

«Այս արհավիրքներից հետո պետք է հասկանալ, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով: Պետք է քաղաքական լուծում գտնել», — նշել է գլխավոր քարտուղարի տեղակալը:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ նրա հակառակորդների միջեւ զինված հակամարտությունը սկսվել է 2011-ի փետրվարին:

 

Լուսանկարը՝ AFP-ի

 

Նախորդ հոդվածը‘Ալոնսոն համաձայն չէ Չավիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը մեկնել է Թուրքիայից ‘