‘
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժղովը հայտարարել է, որ տեսանյութերը, որոնցում երեւում է, թե ինչպես են սիրիացի ապստամբները առանց դատ ու դատաստանի սպանում Սիրիայի կառավարական զորքերի զինվորներին, հանդիսանում են ռազմական հանցագործության ապացույցներ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համացանցում հայտնված տեսագրությունը պետք է փորձաքննության ենթարկվի, հաստատելու համար դրա իսկությունը, սակայն անյ ամենայն հավանականությամբ կկցվի հնարավոր քրեական գործի նյութերին:
Տեսանյութում պատկերված են գետնին պառկած զինվորներին ծեծող գրոհայիններ: Այնուհետեւ երեւում է, թե ինչպես են գնդակահարում զինվորներին:
Ենթադրաբար, դրանք նախօրեին Դամասկոսի եւ Հալեպի միջեւ ընկած ճանապարհին հսկիչ-անցագրային կետերի վրա հարձակում կատարած իսլամիստ գրոհայիններն են:
‘