‘ՄԱԿ. Ցավում ենք, որ Հայաստանը լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել 2008 թ. մարտի 1-ի մասին’

1173

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հրապարակել է իր երկրորդ գնահատականը Հայաստանի Հանրապետության կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրով ստանձնած  պարտավորությունների իրականացման վերաբերյալ:

Զեկույցում մասնավորապես նշվում է,

«Հանձնաժողովը ցավում է, որ Հայաստանը լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել 2008 թ. մարտի 1-ի և բոլոր ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բողոքների ընդունման և քննման անկախ համակարգի ստեղծման վերաբերյալ»:

Հայաստանը ՄԱԿ-ին հարցերի առաջին պատասխանն ուղարկել է 2013-ին, երկրորդը՝ 2015-ին:

Հիշեցվում են նաեւ այն հանձարարականները, որոնք տրվել էին Հայաստանին.

«Արդյունավետորեն քննել 2008թ. մարտի 1-իիրադարձությունների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման պնդումների վերաբերյալ, պատասխանատտվության ենթարկել պատասխանատուներին և փոխհատուցում տրամադրել տուժածներին:

Բոլոր ազատազրկման վայրերում ստեղծել խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին բողոքների ընդունման և քննման անկախ համակարգ, դատական հետապնդում իրականացնել և նշանակել համաչափ պատիժ:

Փոխել ազգային օրենսդրությունը ապահովելու դատական անկախությունը»:

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Մի՛ եղեք փամփուշտ խիզախ ծերունու ճակատին. Civilnet’
Հաջորդ հոդվածը‘Վթարային և պլանային ջրանջատում Աջափնյակում’