‘
Ռազմական հակամարտությունների պատճառով իրենց բնակավայրերը լքած մարդկանց թիվը պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել, հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ. վերջին 65,3 միլիոն մարդ համարվում էր փախստական, ապաստան խնդրող անձ կամ ներքին տեղահանության ենթարկված անձ: Անցած ժամանակամիջոցում նրանց թիվն ավելացել է 5 միլիոնով:
Այդպիսով՝ փախստական է համարվում մոլորակի մոտավորապես յուրաքանչյուր 113-րդ բնակիչ, ընդգծում է գործակալությունը: Ընդ որում՝ բոլոր փախստականների կեսը Սիրիայից, Աֆղանստանից և Սոմալիից է:
Միգրանտների մեծ մասի համար նախընտրելի են հարուստ հյուսիսային երկրները, օրինակ՝ Գերմանիան կամ Շվեդիան: Փոխանցում է BBC-ն:
‘