‘ՄԱԿ. 2013 թ. փախստականների թիվը հասել է 50 միլիոնի’

730

Անցյալ տարի այն մարդկանց թիվը, ովքեր պատերազմների և հալածանքների պատճառով ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը, գերազանցել է 50 միլիոնը, հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը: Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր:

Գրեթե 17 միլիոն մարդ փախել են իրենց երկրներից, ավելի քան 33 միլիոնը թաքնվում են երկրի սահմաննեում: Շատերը տարիներով ապրում են ճամբարներում:

ՄԱԿ-ում նշում են, որ փախստականների թվի ռեկորդային ցուցանիշները վառ ապացույցն են այն բանի, թե ինչ գին է հարկ լինում վճարել հակամարտությունը կանխել չկարողանալու դեպքում: Կազմակերպությունում նաև ընդգծել են, որ բարեկեցիկ երկրները պետք է ավելի շատ փախստականների ընդունեն:

Փախստականների թվի ավելացման հիմնական պատճառը Սիրիայում շարունակվող պատերազմն է: Բացի Սիրիայից՝ փախստականների ընդհանուր թվի վրա ազդել են նաև նոր հակամարտությունները՝ Կենտրոաֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Սուդանում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը. ամբողջական’
Հաջորդ հոդվածը‘Լրանում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսը’