‘ՄԱԿ. 2016 թ. զինված հակամարտություններում զոհվել և տուժել է ավելի քան 8 հազար երեխա’

2419

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով  կազմակերպության ամենամյա զեկույցը՝ նվիրված երեխաներին և զինված հակամարտություններին:

«Գլխավոր քարտուղարը սարսափած է նրանից, որ ավելի քան 8 հազար երեխա է սպանվել կամ վնասվածքներ ստացել 2016 թ.: Այդ անթույլատրելի հարձակումերը երեխաների վրա, ամենուրեք շարունակվող հավաքագրումները և ռազմական գործողություններում նրանց ընդգրկումը, գրոհները դպրոցների ու հիվանդանոցների վրա, ինչպես նաև սեռական բռնությունը երեխաների հանդեպ նկարագրված են նրա ամենամյա զեկույցում»,- ասվում է Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ:

Իր ամենամյա զեկույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշն անդրադառնում է իրադրությանը ավելի քան 20 երկրներում, այդ թվում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրաքում, Եմենում, Կոլումբիայում, Լիբիայում, Մալիում, Մյանմայում, Նիգերիայում, Սոմալիում, Սիրիայում, Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Հարավային Սուդանում: 40 էջանոց փաստաթղթում տեղեկություն է տրվում կառավարական ուժերի կողմից սպանությունների և երեխաների նկատմամբ այլ իրավախախտումների առնվազն 4 հազար  հաստատված դեպքերի և ոչ պետական զինված կազմավորումների կողմից՝ 11,5 հազար դեպքերի մասին:

Փոխանցում է tass-ը:

Նախորդ հոդվածը‘WP. Թրամփը պատրաստվում է չեղարկել իրանական գործարքը’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի հրաժարվելը «սոսկ լուրեր» է համարում ‘