‘
ԱՄՆ ամենատարեց բնակչուհի Էլսի Թոմփսոնը մահացել է 113 տարեկան հասակում, մարտի 21-ին՝ իր ծննդյան օրվանից հաշված շաբաթներ առաջ: Այս մասին այսօր հայտնել է ИТАР-ТАСС լրատվականը:
Էլսին ծնվել է 1898 թ. ապրիլի 5-ին Փենսիլվանիա նահանգի Բիվեր-Ֆոլս քաղաքում: Նրա ամուսինը երկար տարիներ այս նահանգի սենատորն է եղել: 1971-ին ամուսինները տեղափոխվել են Ֆլորիդա:
Գինեսի ռեկորդների գիրքը Էլսի Թոմփսոնին ԱՄՆ ամենատարեց բնակիչ է ճանաչել այս տարվա հունվարին՝ այն բանից հետո, երբ կյանքի 115-րդ տարում մահացել է Ջորջիա նահանգի բնակիչ Մեմի Ռիարդենը, որը, միևնույն ժամանակ, երկրագնդի սևամորթ բնակչության ամենատարեց ներկայացուցիչն էր:
‘