‘
77 տարեկան հասակում մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:
Նրա գրքերն են «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ապրել և սիրել», որի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։
iLur.am-ի անձնակազմը ցավակցում է Արամայիս Սահակյանի ընտանիքի անդամներին:
‘