‘
Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, գլխուղեղի ուռուցքից մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Բաբայանն արդեն մեկ անգամ վիրահատության էր ենթարկվել Ֆրանսիայում:
Վիրաբուժական ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը News.am-ին հայտնել է, որ Բաբայանը հոսպիտալացվել է օգոոստոսի 5-ին: Օգոստոսի 9-ին նրան վիրահատել են:
«Բավականին բարդացած էր, վիճակը ծանր էր, կարծեմ` երկրորդ, թե երրորդ անգամն էր վիրահատվում, դրանից առաջ էլ Գերմանիայում էր եղել, վիրահատություն էր տարել», — ասել է Մելքոնյանը:
Աբրահամ Բաբայանը ՀՀԿ անդամ էր, քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2007-ից:
‘