‘
Լոս Անջելեսում 70 տարեկան հասակում սրտի անբավարարությունից մահացել է գերծանր քաշային կարգի բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Քեն Նորթոնը:
Ամենից շատ Նորթոնը աշխարհին հայտնի էր բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալիի հանդեպ տարած իր հաղթանակով: Նա հնարավորություն է ունեցել հաղթելու լեգենդին երեք խաղերից միայն մեկում՝ կոտրելով նրա ծնոտը:
‘