‘Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը’

2708

ԱՄՆ-ում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը: Նա ընդամենը 34 տարեկան էր: Դերասանուհու մահվան պատճառ է դարձել ուռուցքը:

Դերասանուհու մահվան մասին հայտնի է դարձել նրա ամուսնու ֆեյսբուքյան գրառումից:

2012 թվականին Հասմիկ Ղարիբյանը ԱՄՆում ամուսնացել էր  երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդու՝ Ներսես Աբրահամյանի հետ:

iLur.am-ը ցավակցում է  Հասմիկ Ղարիբյանի ընտանիքին, ընկերներին, հարազատներին:

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Սոսիեդադ»-ի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մոյեսի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Սևիլիան» պարտվեց «Ատլետիկին»’