‘
ԱՄՆ-ում կյանքի 89-րդ տարում վախճանվել է հայտնի դերասան Չարլզ Դերնինգը՝ դերասան, ով երկու անգամ ներկայացվել է «Օսկարի», սակայն ընդամենը «Ոսկե գլոբուս»է ստացել, և հայտնի է դարձել ամենատարբեր դերակատարումներով՝ նացիստական բանակի գնդապետից մինչև Հռոմի պապ, հայտնում է RBK լրատվականը:
Դերասանը հիմնականում մարմնավորել է երկրորդ պլանի կերպարներ: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են «Թութսին» (կնոջ «վերածված» Դասթին Հոֆմանի երկրպագուն), «Շան կեսօր», «Լինել, թե չլինել»,«Սպիով դեմքը» և այլն:
‘