‘Մահացել է դերասան և ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոն’

1117

Մեծ Բրիտանիայում մահացել է հայտնի դերասան և ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոն: Նա 90 տարեկան էր:

Լորդ Աթենբորոն կինոյում էր արդեն 60 տարի: Նա խաղացել է տասնյակ կինոֆիլմերում, որոնցից, թերևս, ամենահայտնին «Jurassic Park»-է:

Աթենբորոն «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր էր: Աթենբորոյի՝ որպես ռեժիսորի ամենահայտնի ֆիլմը 1982 թ. նկարահանված «Գանդի» ֆիլմն էր:

Վերջին տարիներին Աթենբորոն և նրա կինը ապրում էին ծերանոցում:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը ցավակցում է Կարեն Պետրոսյանի հարազատներին եւ կոչ անում վերադարձնել նրա մարմինը’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ քննչական ծառայությունում բերման ենթարկվածին խոշտանգել են. Քր.գործ ՀՔԾ-ում’