‘Մահացել է դիրիժոր Արամ Ղարաբեկյանը’

1367

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Արդեն հայտնի է, որ նրա աճյունը տեղափոխվելու է Հայաստան:

Կենսագրությունը ըստ Վիքիպեդիայի.

Արամ Ղարաբեկյան (1955թ. հուլիսի 7, Բոստոն-2014 թ հունվարի 11) հայ դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար: 1983 թ նա հիմնել է “Բոստոնի Սիմֆոնիկ նվագախումբը”, որը ղեկավարել է մինչ 1991 թ:

Կենսագրություն

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնցքաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Սերջիու Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Յակոբ Դրուգմանի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ:

Մասնագիտական գործունեություն

Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ: Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայիմշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ,Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:

Համերգներ և մրցանակներ

1999թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոուքաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան կոնգրեսմենների կեսը միլիոնատեր է’
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’