‘Մահացել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը’

1142

Այսօր 77 տարեկան հասակում վախճանվել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը: Այս մասին հաղորդում է ABCnews-ը:

Մահվանից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին,  Մարթենսը կուսակցության ղեկավարի իր պարտականությունները լիազորել էր Ժոզեֆ Դուլին:

Մարթենսը Բելգիայի կառավարությունը ղեկավարել է 1979-1992թթ., իսկ 1976-ին եղել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադիրների շարքում:

Մարթենսը իրավագիտության դոկտոր էր:

Նշենք նաև, որ Հայաստանից ԵԺԿ անդամ են հանդիսանում ՀՀԿ-ն, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ բարձրաստիճան սպան պաշտոնանկ է արվել կազինոյում խարդախության համար’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ. Բուլղարացիների կյանքը Երևանում դժոխքի կվերածվի’