Վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

369

96 տարեկանում վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։

Այդ մասին հայտնել է Բուքինգհեմյան պալատը։

Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է դարձել թագուհու որդին և ժառանգը՝ Չարլզը։

Եղիսաբեթ Երկրորդը 70 տարի կառավարել է Բրիտանիան՝ երկիրը տանելով բոլոր փոփոխությունների ու փորձությունների միջով և հարգանք ու հիացմունք վաստակելով ողջ աշխարհում։

Այսօր Մեծ Բրիտանիայում ապրողների մեծ մասը ծնվել և ամբողջ կյանքն ապրել է նրա իշխանության դարաշրջանում, որն սկսվել է 1952 թվականին ու ստացել Եղիսաբեթյան նոր դարաշրջան անվանումը։

Այսօր այդ դարաշրջանն ավարտվեց։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄեդվեդևի կարծիքով՝ Թրասին խայտառակ ձախողում է սպասվում
Հաջորդ հոդվածըՀայաստան է վերադարձել հինգ ռազմագերի