‘Մահացել է Էդուարդ Միրզոյանը ‘

850

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը։ Հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981) Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921թ.-ի մայիսի 12-ին Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։

1965 թվականից պրոֆեսոր է, 1956-1990թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Հայտնի ստեղծագործություններից են. «Ասումենթե…» (ռոմանս, 1939թ. Իսահակյանիխոսքերով), «Երազտեսա» (ռոմանս,1941թ.), «Հայրենիքն է կանչում» (խմբերգ, 1941թ.), «Սիմֆոնիկպարեր» (1947թ.), «Տոնականնախերգանք» (1947թ.), «Լարայինկվարտետ» (1947թ.), «Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար» (1962թ.): Գրել է երաժշտություն ֆիլմերի համար՝ «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1959), «Արևոտ օր է» (1971), «Հեղկոմի նախագահը» (1977), «Աքսորական թիվ 001» (1978):

PanARMENIAN.Net

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի եւ Դարիո Սրնայի հանդիպումը ուսանողների հետ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Օլեգ Բլոխինը տեղափոխվել է հիվանդանոց’