‘Մահացել է Լեւոն Խեչոյանը’

2047

Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Սրտի կսկիծով հայտնում եմ, որ 18:20 դադարեց բաբախել մեծ գրող, մարդ և ընկեր Լևոն Խեչոյանի սիրտը»:

Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։

1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։

1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։

Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։ Տպագրության է պատրաստվում նաեւ «Խնկի ծառեր»-ը՝ ուկրաիներեն լեզվով։

1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։ Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն։ Լեւոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով։

«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։

iLur.am-ի խմբագրակազմը ցավակցում է գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին, ընթերցողներին՝ սիրելի գրողի անժամանակ մահվան կապակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը Լիմայում, կամ «զարգացնելով» հայ-պերուական հարաբերությունները ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Խեչոյան. Հողի դողը’