‘Մահացել է Կարեն Ջանիբեկյանը’

1887

Այսօր մահացել է հայտնի դերասան, ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը: 

Կենսագրություն

Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին,Երևանում։ 1966 թ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67 թթ աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում։ 1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, 2004 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010 թ՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

iLur.am-ը ցավակցում է Կարեն Ջանիբեկյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին եւ նրա արվեստի բոլոր երկրպագուներին: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է ռուսաստանցի գրող-երգիծաբան Արկադի Արկանովը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա հումոր. Ս. Սարգսյան. Հայաստանը ձեռնարկում է ամեն ինչ՝ Եվրոպային եւ Ռուսաստանին հաշտեցնելու նպատակով’