‘
Խորհրդային շրջանի ռուսաստանցի կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկին մահացել է 92 տարեկան հասակում։
Շայինսկին ավելի քան 40 հանրահայտ մուլտֆիլմերի ու մանկական ֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է: Նրա երգերը կատարել են ժամանակի ամենահայտնի սովետական արտիստները:
Շայինսկին հայտնի է նաեւ որպես 1980-ականների վերջին վերածնված «Ուրախների ու հնարամիտների ակումբի»՝ ԿՎՆ-ի երաժշտության հեղինակ։
Մինչև 2000 թ․ նա ապրել ու աշխատել է Մոկսվայում, 2000-ից հետո՝ Իսրայելում, 2004-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նա բնակության իրավունք էր ստացել։
‘