‘Մահացել է Հայաստանի գրողների միության անդամ Ռոմանոս Սահակյանը’

904

76 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ, արվեստաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրո‎ֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Ռոմանոս Սահակյանը:

Նա ծնվել է 1939թ. մայիսի 5–ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ապա` ասպիրանտուրան:

ԵՊՀ-ում (1972-ից) և Երևանի 12 բուհերում դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն, գրականության տեսություն, գեղագիտություն, մշակութաբանություն, հայ մշակույթի պատմություն, հայ քննադատական մտքի պատմություն, հռետորական արվեստ, ոճագիտություն և այլ առարկաներ: Կյանքի վերջին տարիներին Ռոմանոս Սահակյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, 2 գիտական մենագրության, 60 գիտական հոդվածների։

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները քաղաքացու նկատմամբ կրկին բռնություն են գործադրել ‘
Հաջորդ հոդվածը‘Շիրակի փողոցի ու Աէրացիա թաղամասի ջրամատակարարումը կվերականգնվի ժամը 20.00-ին’