‘Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը’

635

Այսօր՝ հուլիսի 17-ին, կյանքի 80-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը: Նա ծնվել է 1934 թ. ապրիլի 24-ին, Երևանում:

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
1959 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը
1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում
1963 թվականից` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից
1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից[1]

Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]: Նա Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։ Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների:1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ): Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[3]), Վարշավայում (1984),Բելգրադում (1991): 1983-ին շնորհվել էՀԽՍՀ վաստակավոր նկարչի, իսկ 2010-ին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում:

 

Նախորդ հոդվածը‘Նախաձեռնությունը կոչ է անում վարորդներին բողոքարկել տուգանքները’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանի ձերբակալության պատճառների մասին ռուսական լրատվամիջոցները հետաքրքիր մանրամասներ են հրապարակել ‘