‘Մահացել է Հրաչյա Մաթեւոսյանը’

3114

Այսօր մահացել է գրող Հրաչյա Մաթեւոսյանը:

Կենսագրություն

Հրաչյա Իգնատի Մաթևոսյան (Հրաչօ)

Ծնվել 1937 թ. մայիսի 12-ին` Ահնիձոր գյուղում, Լոռու մարզ: ՀԳՄ անդամ 1985 թվականից։ Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է։

1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Ժուռնալիստների միության անդամ է։ Հեղինակ է նաև մանկական գրքերի։

Մրցանակներ

• «Հայոս-Քարթլոս» արծաթե մեդալ հայ-վրացական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար, 1993

• ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 2003

Երկեր

• Մաճկալներ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978։

• Բարի մարդկանց հովիտը (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1982։

• Աստղերի հետ թռչում էր իմ ձին (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983։

• Ալևորներ (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1984։

• Գունավոր փոքրիկ Ջեկսին (մանկական պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1986։

• Մոլորյալ ժամ, 1999։

• Խաչքար Հայաստան։ Արձակ, Երևան, 2002։

• Սիրով։ Էջեր «Սիրո մատյան» գրքից, Երևան, 2003։

• Տուն մոր համար (վիպակ), Երևան, 2003։

• Սարերիդ նման դու հպարտ ապրիր, Երևան, 2004։

• Կայծահեղ Հրանտ, Երևան, 2005։

• Սարաշեղջ Արագած., Երևան, 2006։

Նախորդ հոդվածը‘ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները՝ ՄԱԿ-ում (բացառիկ)’
Հաջորդ հոդվածը‘Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից…’