‘Մահացել է «Մոնգոն»՝ Ֆիդել և Ռաուլ Կաստրոների ավագ եղբայրը’

1064

Կուբայում 92 տարեկան հասակում վախճանվել է Ռամոն Կաստրոն՝ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի և ներկայիս նախագահ Ռաուլ Կաստրոյի ավագ եղբայրը:

Ռամոն Էուսեբիո Կաստրո Ռուսը 1953-1959 թթ. կուբայական հեղափոխության ժամանակ չի մասնակցել ռազմական գործողություններին, քանի որ եղբայրներից ավագը լինելու հանքամանքով պայմանավորված՝ մնացել է տանը՝ ընտանեկան գործերին հետևելու և ծնողներին խնամելու համար: Սակայն նա Ֆիդելի ջոկատների մատակարարն է եղել՝ նրանց ապահովելով սննդամթերքով, զենքով ու վառելիքով, որը նա ինքն էր պատրաստում սպիրտից, քանի որ բենզին չէր ճարվում:

Հեղափոխության հաղթանակից հետո Ռամոն Կաստրոն զբաղվել է կղզու գյուղատնտեսությամբ: Նա երբեք չի զբաղեցրել գյուղատնտեսության նախարարի պաշտոնը՝ միշտ մնալով ընդամենը «կառավարության խորհրդական», սակայն հենց նրան են համարում Կուբայի տնտեսության այդ ոլորտում սոցիալիստական բարեփոխումների հեղինակը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Թրամփը հաղթել է ռեկորդային մասնակցությամբ ներկուսակցական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ–ՀՅԴ համագործակցության հուշագիրը կստորագրվի այսօր’