‘
Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում:
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։
1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։
1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։
1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։
1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։
1985 թվականին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։
1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։
2013 թվականի մայիսին նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014-2017 թվականներին՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր:
‘