‘
Մարտի 10-ին Ստոկհոլմում 97 տարեկան հասակում վախճանվել է Շվեդիայի արքայադուստր Լիլիանը: Ծագումով բրիտանացի Լիլիան Մեյ Դեյվիսի և Շվեդիայի արքայազն Բերտիլի բազմամյա սիրավեպը մեր ժամանակների ամենահուզիչ սիրային պատմություններից է համարվում:
Լիլիանն ամուսնացած էր բրիտանացի դերասան Այվան Քրեյգի հետ, երբ 1943 թ. Լոնդոնում ծանոթացավ Բերտիլ արքայազնի հետ: Քանի որ ամուսնալուծված կնոջ հետ ընտանիք կազմելու դեպքում թագաժառանգը կզրկվեր Շվեդիայի գահից, սիրահարները երկար ժամանակ թաքցրել են իրենց հարաբերությունները:
Լիլիանն ու Բերտիլը կարողացել են ամուսնանալ բուռն սիրավեպն սկսվելուց միայն 30 տարի անց՝ արքայազնի հոր՝ Գուստավ VI Ադոլֆ թագավորի օրհնանքով: Սիրահարների հարսանիքը տեղի է ունեցել 1976 թ., երբ հարսնացուն արդեն 61 տարեկան էր, իսկ փեսան՝ 64: Մինչ այդ նրանք երեք տասնամյակ քաղաքացիական ամուսնությամբ են ապրել: Լիլիանն ու Բերտիլը զավակներ չունեն:
‘