Մահացել է Պելեն

583

82 տարեկանում մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, «ֆուտբոլի արքա» Պելեն, հաղորդում է AP-ն։

Պելեն մահացել է քաղցկեղի, երիկամների եւ սրտի անբավարարության հետեւանքով։

Պելեն միակն է, ում հաջողվել է երեք անգամ դառնալ աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։ Նա ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում 1279 գոլի հեղինակ դառնալու համար։ 

Բրազիլիայի հավաքականում անցկացրած 92 խաղում Պելեն խփել է 77 գոլ։

Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին եւ ընկերներին։

Նախորդ հոդվածըԶախարովան հորդորում է արհամարհել ՄԱԿ ԱԽ-ից ՌԴ-ին հեռացնելու՝ Կիևի կոչերը
Հաջորդ հոդվածըՌոնալդո. Բացառիկ, հանճարեղ, անթերի, ստեղծագործող, կատարյալ, անգերազանցելի